2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի մասնակիցներին օդորակիչ կտրամադրվի՝ հարմարավետ ջերմաստիճան ապահովելու համար, հայտնում է Yahoo Sports-ը։ Աղբյուրի համաձայն՝ Օլիմպիական ավան են հասցվում հազարավոր օդային հովացման սարքեր, որտեղ մրցումների ընթացքում ապրելու են ավելի քան 10 հազար մարզիկներ։
Նախկինում 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել էին պատմության մեջ ամենա«էկոլոգիապես մաքուր» խաղերն անցկացնելու ցանկության մասին՝ ամբողջությամբ հրաժարվելով մարզիկների սենյակներում օդորակման տեղադրումից՝ մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ, դրան կտրականապես դեմ էին մի շարք մասնակից երկրների ազգային օլիմպիական կոմիտեները, որոնցից մի քանիսը սպառնում էին լքել օլիմպիական ավանը, եթե շենքում օպտիմալ ջերմաստիճան չստեղծվի:
2024 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։























































