ԵՎՐՈ-ի խմբային փուլում 4 սոցցանցերում հայտնաբերվել է ավելի քան 9 հազար վիրավորանք՝ ուղղված մասնակից թիմերին, որոնց մեծ մասը ջնջվել է։
ԵՎՐՈ-2024-ի ժամանակ Բելգիայի, Նիդերլանդների, Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներն ավելի շատ են արժանացել վիրավորանքների, քան մյուս մասնակից հավաքակնները միասին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Facebook, Instagram, TikTok և X սոցիալական ցանցերում մոնիտորինգի հատուկ ծրագիրն ընդգրկել է ազգային հավաքականների, մարզիչների, խաղացողների և մրցավարների 696 օգտահաշիվներ։ Արդյունքում մրցաշարի ընթացքում ամենաշատ վիրավորանքները եղել են Անգլիայի հավաքականի հասցեին, որը եզրափակիչում 1։2 հաշվով պարտվեց Իսպանիային։