Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաո Ֆելիշը, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում», կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնություն։
Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Աստոն Վիլան»: Բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին անձամբ է ցանկանում թիմում տեսնել Ֆելիշին։
Ավելի վաղ «Բենֆիկայի» մարզական տնօրենն ասել էր, որ պորտուգալական ակումբը բանակցում է Ֆելիշի տրանսֆերի շուրջ։ «Բարսելոնան» ևս ցանկանում է ձևակերպել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։
























































