«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտովի» նկատմամբ տարած դժվարին հաղթանակը (2-1):
«Մենք որոշակի խնդիրներ ունեինք պաշտպանությունում: Չէինք հասցնում փակել հակագրոհները, իսկ մրցակիցը հակագրոհելիս հակառակը՝ լավ տեսք ուներ: Մեկնարկում ռուսական թիմը դանդաղ էր, հետո աստիճանաբար տեմպն ավելացրեց: Շատ կարևոր է, որ մենք գլուխներս չկախեցինք ընդունած գոլից հետո և պայքարեցինք: Երկրորդ կեսում զգացինք, որ մրցակիցը հոգնել է և հակագրոհներն, այլևս, առաջվանը չեն և հենց այդ պատճառով խաղադաշտ մտավ Իգուայինը: Մենք 28 հարված ենք կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ:
Չեմ կարծում թե մոտեցումը խաղին լուրջ չէր: Պարզապես մենք ֆիզիկապես ամենալավ վիճակում չէինք: Ի վերջո, 3 օրը մեկ խաղ ենք անցկացնում»,- Սարիի խոսքերն է մեջբերում Sky sports-ը: