Փարիզում Օլիմպիական խաղերից առաջ 44 հազար ճաղավանդակ հիշեցնող պարիսպ է տեղադրվել՝ քաղաքի փողոցների օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
«Կարծես բանտ լինի»,- նման կերպ են արտահայտվել մի քանի զբոսաշրջիկներ։
Մարդկանց շարժմանը խանգարող այդ պարիսպները այնքան էլ լավ չեն ընդունվել որոշ տեղաբնակների և զբոսաշրջիկների կողմից: Հաղորդվում է, որ հուլիսի 26-ից հետո՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության օրը, ապամոնտաժվելու են պարիսպներն ու տեղադրվելու են անցակետեր։
Հիշեցնենք, որ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։























































