«Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է շարունակել կարիերան Անգլիայում, գրում է Le10Sport-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում 21-ամյա նիգերիացու նկատմամբ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Լիվերպուլը» ևս հավակնում է խաղացողին:
Հիշեցնենք, որ Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է երկրի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների մասին: Այս մրցանակին հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Օդիոն Իգալոն, «Լեսթերի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Նդիդին և «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը: