Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն խոսել է ազգային հավաքականի հարձակվող Օլի Ուոթկինսի մասին, որը հաղթական գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի կիսաեզրափակչի՝ Նիդերլանդների հետ խաղում։
«Ես շատ, շատ ուրախ եմ Օլիի համար: Օրերս մամուլին ասացի, որ այն մարդիկ, ովքեր քիչ խաղաժամանակ են ունեցել, երբեք չգիտեն, թե երբ է գալու հնարավորությունը, և միշտ պետք է պատրաստ լինեն։ Սա հենց այդպիսի դեպք է, քանի որ Օլին այդքան էլ շատ չէր խաղում. հնարավորություն ստացավ խաղադաշտ դուրս գալո և օգտվեց իր շանսից»,- Շոուի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի Նիդելանդներ — Անգլիա հանդիպումը կայացել է նախօրեին՝ հուլիսի 10-ին, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է Անգլիայի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Եվրո-2024-ի եզրափակիչը, որում կհանդիպեն Անգլիայի և Իսպանիայի հավաքականները, կկայանա հուլիսի 14-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին:
























































