Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա գործակալ Ժորժե Մենդեշը իրենց ներդրումն են ունեցել Պորտուգալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին։
Նրանք երկուսով ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել երեք նոր հիվանդանոցային մասնաշենքերի կառուցման համար Պորտուգալիայում։ Դրանք ծառայելու են ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդներին։
Մենդեշը նաև պաշտպանիչ դիմակներ ու հագուստներ է գնել Պորտուի հիվանդանոցներից մեկի համար։ Նաև թոքերի արհեստական շնչառության ութ սարք է գնել։
Կորոնավիրուսի տարածման պատճառով անորոշ ժամանակով դադարեցված են գրեթե բոլոր առաջնությունները։