«Վուլվերհեմփթոնի» պաշտպան Մաքս Քիլմանը տեղափոխվել է «Վեսթ Հեմ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը 7 տարվա պայմանագիր է կնքել «մրճահարների» հետ։
Նախորդ մրցաշրջանում Քիլմանը «Վուլվսի» կազմում անցկացրել է 44 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։ Կենտրոնական պաշտպանը «Վուլվերհեմփթոնի» ավագն էր։
























































