«Ալ Իթիհադը» բանավոր համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ սաուդյան ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։
Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետին:
Աղբյուրի տեղեկություններով, այն բանից հետո, երբ բելգիացի ֆուտբոլիստը համաձայնել է տրանսֆերին, մնում է միայն ակումբները համաձայնության գան տրանսֆերի հարցում։ Նշվում է, որ «քաղաքաբնակները» պատրաստ են դիտարկել Դե Բրույնեի տրանսֆերի տարբերակը։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։
























































