Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին որոշել է Օլիմպիական խաղերի համար հավաքականի կազմը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Դարպասապահներ՝ Օբեդ Նկամբադիո (Փարիզ), Գիյոմ Ռեստ (Թուլուզ):
Պաշտպաններ՝ Կաստելլո Լուկեբա (ՌԲ Լայպցիգ), Կիլիան Սիլդիյա (Ֆրայբուրգ), Բրադլե Լոկո (Բրեստ), Ադրիեն Տրյուֆեր (Ռեն), Լոիկ Բադե (Սևիլիա), Սունգուտու Մագասա (Մոնակո):
Կիսապաշտպաններ՝ Մագն Ակլիուշ (Մոնակո), Յորիս Շոտար (Մոնպելյե), Դեսիր Դուե (Ռեն), Էնցո Միլհո (Շտուտգարտ), Կուադիո Կոնե (Բորուսիա Մյոնխենգլադբախ):
Հարձակվողներ՝ Ժան Ֆիլիպ Մատետա, Մայքլ Օլիսե (երկուսն էլ՝ Քրիսթալ Փելաս), Արնո Կալիմենդո (Ռեն), Ալեքսանդր Լակազետ, Ռայան Շերկի (երկուսն էլ՝ Լիոն):























































