«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել է, թե Էդերսոնի հեռանալու դեպքում ով է լինելու «Քաղաքայինների» առաջին համարը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ եթե Էդերսոնը հեռանա «Սիթիից», ապա Շտեֆան Օրտեգան, որը վերջին երկու մրցաշրջաններում հիմնականում փոխարինում էր բրազիլացուն կդառնա թիմի հիմնական դարպասապահը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» տեղյակ է, որ Էդերսոնը բանակցություններ է վարում «Ալ-Նասրի» հետ։ Եթե դարպասապահը ցանկանա հեռանալ, ակումբի ղեկավարությունը խաղացողի ճանապարհին չի կանգնի։ Հիշեցնենք, որ «Ալ-Նասրը» բրազիլացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով։
























































