Թուրինի «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» լեհ պաշտպան Յակուբ Կիվիորին, հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ եթե «Բիանկոներիին» չհաջողվի ձեռք բերել Ռիկարդո Կալաֆիորիին, ապա Տիագո Մոտտայի թիմի առաջնահերթությունը կլինի Յակուբ Կիվիորը։
Նշվում է ,որ «Արսենալը» համարվում է Կալաֆիորիի տրանսֆերի գլխավոր ֆավորիտը։ Իտալացու ժամանումը կնշանակի, որ ակումբն ապագայում հույս չի դնում Կիվիորի վրա։
Հիշեցնենք, որ երկու խաղացողներն էլ նախկինում հանդես են եկել Մոտտայի գլխավորությամբ՝ Կալաֆիորին «Բոլոնիայի», իսկ Կիվիորը «Սպեցիայի» կազմում։
























































