«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիական ակումբը գրեթե համաձայնության է եկել հոլանդացի մասնագետի հետ: Նշվում է, որ այս շաբաթ կողմերը կքննարկեն մնացած մանրամասները։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ռուդ վան Նիստելրոյը կմիանա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի մարզչական շտաբին:
Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագի գործող պայմանագրի ժամկետը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։
























































