Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է ազգային թիմին քննադատող փորձագետների մասին։
«Դա ինձ չի տխրեցնում, քանի որ ես բավականին երկար ժամանակ ֆուտբոլ եմ խաղում և գիտեմ, թե ինչպես է դա աշխատում: Ուստի քննադատությունն ինձ բոլորովին չի անհանգստացնում։
Տեսեք, իրենք իրենց կարծիքի իրավունք ունեն, նրանց ցույց են տալիս հեռուստացույցով ու նրանք ինչ ուզում ասում են։ Նրանցից ոմանց անձամբ ճանաչում եմ, հիանալի տղաներ են, շատերը մեր տեղում են եղել։ Միգուցե նրանք չպետք է մոռանան, որ իրենք ժամանակին նստել են այնտեղ, որտեղ ես հիմա նստում եմ, և որ նրանց ելույթները խոշոր մրցաշարերում լավագույնը չեն եղել»,- Ռայսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։