Փարիզ – 2024 Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդյունավետ է օգտագործում առկա կառույցները, այդ թվում՝ կամուրջները: Դրանցից, օրինակ, Տրոկադերոն Սենա գետով ձգվող կամուրջ է: Այն կառուցվել է 1808-1814թթ. ընդհանուր երկարությունը 155, իսկ լայնությունը՝ 35 մետր է, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հակառակ կողմում Էյֆելյան աշտարակն է: Արդեն հայտնի է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի են ունենալու նշած կամուրջի շուրջ։
Ամառային համաշխարհային 33-րդ մարզահանդեսի բացման արարողության ժամանակ պատվիրակությունների անդամները կքայլեն կամրջի կողքով։ Հարակից տարածքներում կմրցեն մարաթոնյան վազքի, մարզական քայլքի, խճուղային հեծանվավազքի, եռամարտի, բաց ջրերում՝ լողի մասնակիցները:
Համապատասխան հատվածներում կտեղադրվեն շարժական տրիբունաներ՝ 3000-13000 հանդիսականի համար:
Նշած կառույցը գտնվում է օլիմպիական գյուղից 12 կմ հեռավորության վրա։























































