«Չելսիի» դիրքորոշումը Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսի վերաբերյալ չի փոխվել: Ֆուտբոլիստը չափազանց թանկ կարժենա ակումբին, ուստի տրանսֆերի մասին դեռ խոսք չկա։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն հայտնել էր, որ լոնդոնցիները մտադիր են ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո։ Նշվում էր, որ «Չելսին» դիմել է Ուիլյամսին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «Քրիսթալ Փելասի» խաղացող Մայքլ Օլիսը որոշել է տեղափոխվել «Բավարիա»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը բոլոր մրցաշարերում բասկերի կազմում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 մլն եվրո։
























































