«Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Միքայել ՕլիսԵՆ 60 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մյունխենյան թիմի հետ պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը։
Ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաև «Չելսին» և «Նյուքասլը», սակայն կիսապաշտպանի պայմանագրում ներառված էր 60 միլիոն ֆունտ ստերլինգ գնման կետ, որը, պարզվեց, չափազանց շատ էր թիմերի համար:
Օլիսեն «Քրիսթալ Փելասում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։
























































