«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։
«Կրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, հնարավոր է, պատմության լավագունը, եթե հաշվի առնենք նրա բոլոր ռեկորդները, որոնց նա հասել է ինչպես անձնական, այնպես էլ թիմային մակարդակում։
Նա մարզվելու ու խաղալու արտասովոր ցանկություն ունի, որը գերազանցում է բոլոր սպասելիքները»,- ասել է Պարատիչին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։