«Յուվենտուսի» ղեկավարությունը կարող է վինգեր Ֆեդերիկո Կիեզային փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի կամ Մեյսոն Գրինվուդի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը կլուծվի Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունից հետո։ Կիեզան խաղում է Իտալիայի հավաքականի կազմում։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
























































