«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլն ընտրել է ԱՊԼ-ի երիտասարդ ֆուտբոլիստների լավագույն հնգյակը:
«Դա իսկապես բարդ է, բայց ես կընտրեմ Ջեք Գրիլիշին, Ջեյմս Մեդիսոնին, Մեյսոն Մաունտին, Ֆիլ Ֆոդենին և Բիլի Գիլմորին: Նրանք բոլորն էլ շատ նման են, բոլորն էլ հիանալի են գնդակով: Նրանցից յուրաքանչյուրը ժամանակակից կիսապաշտպան է»,- մեջբերում է Քոուլին Dailystar-ը:
Armsport-ը «Ֆուտբոլային Սկաուտ» շարքի շրջանակներում շարունակում է անդրադառնալ թոփ-5 լիգաների թիմերին։ Այս անգամ մեր հորիզոնում են ԱՊԼ-ի երկու ակումբների՝ «Վուլվերհեմփթոնի» և «Էվերտոնի» ամենահեռանկարային ֆուտբոլիստները։