Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրո-2024-ի երկրորդ տուրի խաղում Դանիայի հետ ոչ-ոքիի մասին։
«Ակնհայտ է, որ մենք այնքան լավ չխաղացինք: Այս պահին մենք բավականաչափ լավ չենք վերահսկում գնդակը։ Մենք պետք է բարձրանանք այլ մակարդակ։ Պետք է ավելի լավ ճնշում գործադրենք, քան այս երկու հանդիպումներում: Այս պահին մենք պարզապես չենք շարժվում այնպես, ինչպես կցանկանայինք»,- Սաութգեյթի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Այս հանդիպումից հետո Անգլիան C խմբում 4 միավորով առաջին տեղում է։
Հաջորդ խաղում Անգլիան կխաղա Սլովենիայի հետ, Դանիան կհանդիպի Սերբիային։ Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 25-ին։