Անգլիական «Տոտենհեմը» հետաքրքրված է «Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը դիտարկում է 22-ամյա Վանդերսոնի տեղափոխության տարբերակը, եթե Էմերսոն Ռոյալը հեռանա թիմից:
Ֆրանսիական ակումբը ցանկանում է պաշտպանի տրանսֆերի համար ստանալ առնվազն 40 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Վանդերսոնը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































