Եվրո-2024-ի մեկնարկային խաղում հաղթելով Շոտլանդիային՝ Գերմանիան տարել է Եվրոպայի առաջնությունների պատմության իր ամենախոշոր հաշվով հաղթանակը։
Այս մասին հայտնում է Squawka-ն:
Գերմանիայի հավաքականի ամենախոշոր հաղթանակները Շոտլանդիայի հետ խաղից առաջ.
1972 թ Գերմանիա — ԽՍՀՄ՝ 3:0,
2016թ Գերմանիա — Սլովակիա՝ 3:0.
Միևնույն ժամանակ, Գերմանիան 8-րդ անգամ հաղթել է Եվրոյի մեկնարկային խաղում։ Սա ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։ Նշվում է, որ Ֆրանսիայի հավաքականին հաջողվել է 6 անգամ հաղթել Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղերում:
Հիշեցնենք՝ գերմանացիները Եվրո-2024-ի բացման խաղում 5:1 հաշվով առավելության են հասել Շոտլանդիայի նկատմամբ: Գերմանացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆլորիան Վիրցը, Ջամալ Մուսիալան, Կայ Հավերցը, Նիկլաս Ֆուլկրուգը և Էմրե Ջանը: 87-րդ րոպեին գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։
























































