Խորվաթիայի հավաքականի 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Եվրո-2024-ի խմբային փուլի ՝Իսպանիայի հետ առաջին հանդիպմանն ընդառաջ խոսել է մրցակցի 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալի մասին։
«Յամալի հետ տարիքային տարբերությունը 22 տարի՞ է. Երբ նման բաներ եմ լսում, ինձ շատ ծեր եմ զգում։ Տարիներն իրականում նշանակություն չունեն, կարևորն այն է, թե ինչ ես ցույց տալիս խաղադաշտում: Լամին Յամալն այս տարի անհավանական բաներ է արել։ Բոլորը նրանում մեծ վտանգ են տեսնում։ Նա հսկայական ներուժ ունի և վստահ եմ՝ նրան մեծ կարիերա է սպասվում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
























































