Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն ստեղծել է Օլիմպիական կիբերսպորտային խաղեր։ Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի կայքը։
Որոշումը պետք է հաստատվի ՄՕԿ-ի առաջիկա նիստում՝ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ։
Նշվում է, որ ՄՕԿ-ն արդեն բանակցություններ է վարում Օլիմպիական կիբերսպորտային խաղերի պոտենցիալ հյուրընկալողի հետ, դրա մասին պետք է հայտարարվի վերջնական ձևակերպումների ավարտից հետո։
ՄՕԿ-ի ղեկավարը կիբերսպորտի օլիմպիադա ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր դեռ 2023 թվականի հոկտեմբերին։
2023 թվականի հունիսին Սինգապուրում տեղի ունեցավ կիբերսպորտի առաջին Օլիմպիական շաբաթը։ Դրան մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ, իսկ հեռարձակումները դիտել է 6 միլիոն հեռուստադիտող։























































