Բրիտանացի հայտնի լրագրող և «Արսենալի» երկրպագու Փիրս Մորգանն արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին իր պաշտոնում պահելու ՄՅՈՒ-ի որոշմանը։
«Հրաշալի՜ է», — գրել է Մորգանը սոցցանցերի իր էջում՝ կցելով մի քանի էմոջի:
Հիշեցնենք, որ Տեն Հագը մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ամռանը։
Հոլանդացի մասնագետի հետ գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։