Վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, ով հանդես է գալիս «Վալենսիայում», կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբում։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Մերսիսայդցիները կդիտարկեն նրա թեկնածությունը Ալիսոն Բեքերից բաժանվելու դեպքում։ Բրազիլացի դարպասապահը կարող է հեռանալ «Լիվերպուլից» և տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։
Մամարդաշվիլիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։ Վրացի ֆուտբոլիստի և «չղջիկների» միջև աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։
























































