Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիում» Բեռնարդու Սիլվայի ապագայի մասին։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպանին այս ամառ։
«Բեռնարդուի մասին մամուլում շատ խոսակցություններ կան, բայց մեզ հետ դեռ ոչ ոք չի կապվել: Մենք ոչ մի զանգ չենք ստացել «Բարսայից» կամ այլ ակումբներից։
Նա հիանալի խաղացող է, և ես հույս ունեմ, որ նա կմնա «Մանչեսթեր Սիթիում»», — ասել է Գվարդիոլան:
























































