Չեմպիոնշիփի նորեկ «Ռեքսհեմը» հրավիրում է Գարեթ Բեյլին իրենց ակումբ։ Այս մասին ասել է ակումբի համասեփականատեր Ռոբ Մաքելնին։
«Գարեթ Բեյլը տեսականորեն դեռ հասանելի է։ Ես դիմեցի նրան անցյալ տարի և պարզապես կասեմ Գարեթին, որ առաջարկը դեռ ուժի մեջ է:
Մենք նրան թույլ կտանք գոլֆ խաղալ, երբ նա հանգստի կարիք ունենա: Եթե նա շաբաթական 1-2 մարզումների գա, մենք կհասկանանք, թե ինչպես նրան 10 րոպե տրամադրենք խաղադաշտում»,- մեջբերում է Մաքելնիին ESPN-ը:
Ուելսցի ֆուտբոլիստը հայտարարել է կարիերան ավարտելու մասին 2023 թվականին։
























































