«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարկուս Ռեշֆորդը բերման է ենթարկվել արագության գերազանցման համար։ Ընդգծվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ Ռեշֆորդը Rolls-Royce-ի ղեկին վարել է ավելի քան 112 կմ/ժ արագությամբ։ Բերման ենթարկվելիս անգլիացի ֆուտբոլիստը խոստովանել է, որ գերազանցել է արագությունը։ Այնուամենայնիվ, 26-ամյա հարձակվողին պատժելու մասին որոշումը կկայացվի սեպտեմբերին Մանչեսթերի և Սալֆորդի Քրաուն դատարանում:
Այս դեպքից մի քանի ամիս առաջ Ռեշֆորդը վթարի էր ենթարկվել, որի հետևանքով ջարդել էր իր Rolls-Royce-ը
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո:
























































