«Չելսիի» 22-ամյա հարձակվող Արմանդո Բրոյան կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ ալբանացին պատրաստ է այ տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ լոնդոնյան ակումբից։ Հաղորդվում է, որ «Միլանը» հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով, քանի որ թիմը որակյալ պահեստային հարձակվողի կարիք ունի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիին» անհրաժեշտ է 100 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ ապահովել ֆուտբոլիստների վաճառքից (117 միլիոն եվրո):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ալբանիայի հավաքականի խաղացողը վարձավճարով հանդես էր գալիս «Ֆուլհեմում»։ Բրոյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































