ՖԻՖԱ-ն սկսել է կանանց և տղամարդկանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունների լավագույն խաղերի ցուցադրումը:
ՖԻՖԱ-ն նույնպես միացել է «stay at home» ինքնամեկուսացման ակցիային, իսկ խաղերն ընտրում է թվիթերում հայտարարարծ քվեարկության շնորհիվ:
Առաջին ընտրված խաղը 2014 թ-ի աշխարհի առաջնության Նիդերլանդեր-Իսպանիա հանդիպումն է, իսկ այսօր կցուցադրվի Անգլիա-ԱՄՆ հանդիպումը, ինչպես նաև հանդիպում՝ 2019 թ-ի կանանց ԱԱ-ից:
Նախկինում, ՖԻՖԱ-ն մարզասերի դատին էր հանձնել 2018 թ-ի աշխարհի առաջնության մասին պատմող ֆիլմ: