Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։ 1/16 եզրափակիչում նախ առաջին մրցահերթում Երևանի ժամանակով 17։30-ին ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ով կմրցի Ռուսաստանը ներկայացնող Սավելի Սադոմայի հետ։
Ժամը 20։00-ին 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Միռլան Տուռկբայի հետ, իսկ 21:45-ին Հովհաննես Բաչկովը կմենամարտի Ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ։