Մունդիալ-2022-ի համար Քաթարում 6-րդ ստադիոնն է հանձնվել շահագործման: Բացման արարողությունը տեղի է ունեցել Քաթարի գավաթի խաղարկության շրջանակում կայացած «Ալ-Սադ»-«Ալ-Ռայան» խաղից առաջ:
«Ալ-Տումամա» ստադիոնը 6-րդն էր՝ նախատեսված Մունդիալ-2022-ի համար: Ստադիոնը տեղավորում է 40 հազար հանդիսական: Աշխարհի առաջնության ավարտից հետո ստադիոնի նստարանների քանակը կհասցվի 20 հազարի:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
This afternoon’s atmosphere building nicely ahead of #AmirCup Final 2021 kick off, and our 6th tournament-ready stadium: #AlThumama pic.twitter.com/Oyb21ObnN9
— Road to 2022 (@roadto2022en) October 22, 2021