Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները քվեարկել են (VAR) համակարգի կիրառումը շարունակելու օգտին, հայտնում է Sky Sport-ը։
Այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել ակումբների ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք որոշել են չհրաժարվել համակարգից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վուլվերհեմփթոնը» պաշտոնական նամակ է ուղարկել Պրեմիեր լիգա՝ խնդրելով չեղարկել VAR-ի օգտագործումը։
Նախկինում Շվեդիան հրաժարվել էր VAR-ի ներդրումից։
























































