Կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», բայց միայն այն դեպքում, եթե գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը լքի ակումբը, հայտնում է Sky Sports-ը։
24-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2021 թվականի հուլիսին: Տրանսֆերային գումարը կազմել է 85 միլիոն եվրո: «Կարմիր սատանաների» կազմում անցկացրած 82 խաղում Սանչոն դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
2024 թվականի ձմռանն անգլիացին վարձավճարով տեղափոխվել է «Բորուսիա» մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Դորտմունդցիների կազմում անցկացրած 21 խաղում Սանչոն դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդը» 60 միավորով զբաղեցրել է ԱՊԼ-ի ութերորդ տեղը։ Անգլիայի չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Սիթին» (91 միավոր)։ Տեն Հագի թիմը նվաճել է նաև Անգլիայի գավաթը՝ եզրափակչում 2։1 հաշվով հաղթելով «Սիթիին»։
























































