«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն չի բացառել, որ մի օր կհայտնվի Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկում։
«Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրիս ավարտին մնացել է մեկ տարի: Այսպիսով, ես պետք է մտածեմ այն մասին, թե ինչ կլինի հետո: Իմ տարիքում պետք է բաց լինել ամեն ինչի համար։ Այստեղ մենք խոսում ենք անհավանական գումարների մասին, այն մասին, ինչը կարող է լինել իմ կարիերայի ավարտը։ Երբեմն պետք է նաև մտածել այս մասին: Եթե ես երկու տարի խաղամ Սաուդյան Արաբիայում, մեծ գումարնբեր կվաստակեմ:
Ես ֆուտբոլ եմ խաղում ավելի քան 15 տարի և, հավանաբար, դեռ չեմ վաստակել այնքան, որքան կարող եմ այնտեղ վաստակել: Երբեմն պետք է որոշում կայացնել քո ապագայի վերաբերյալ, բայց այս պահին ես դա դեռ չեմ արել»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում HLN-ը։
Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Դե Բրույնեն հունիսի վերջին կդառնա 33 տարեկան։
























































