«Չելսին» արգելել է կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել Օլիմպիական խաղերին, հայտնում է լրագրող Գաստոն Էդուլան իր «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստը շատ է ցանկացել լինել Փարիզի Օլիմպիական խաղերում և մի քանի անգամ խոսել է ղեկավարության հետ այս թեմայով, սակայն նրանք թույլ չեն տվել նրան հեռանալ։ Արդյունքում Ֆերնանդեսը չի եղել հավաքական հրավիրված ֆուտբոլիստների թվում։
Ֆերնանդեսը «Չելսի» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2023 թվականի հունվարին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը: Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 75 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեսն անցկացրել է 40 հանդիպում, դարձել 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































