Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում հրապարակել է թիմի նոր գլխավոր մարզչի անունը։ Նա 44-ամյա Էնցո Մարեսկան է։
Նշվում է, որ կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականի ամառ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Մարեսկայի նախորդ ակումբը եղել է «Լեսթերը»: Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Լեսթերը» 10 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում կստանա Էնցոյից վաղաժամ բաժանվելու համար։
























































