Mundodeportivo-ն հայտնում է, որ իսպանական «Ալմերիան» ևս 700 հազար եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
300 հազար եվրո կգնա կարիքավորների համար սնունդ գնելու համար, 200 հազարը կստանա բուժաշխատողները, ովքեր ակտիվորեն պայքարում են վիրուսի տարածման դեմ, 100 հազարը կստանան այն մարդիկ, ովքեր ճգնաժամի պատճառով իրենց աշխատանքը կորցրել են, իսկ ևս 100 հազարը կստանան կամավորները, որոնք աշխատում են իշխանությունների հետ:
Ընդհանուր առմամբ, Սեգունդայի ակումբն արդեն նվիրաբերել է 1,2 միլիոն եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանի» նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրաբերել ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։