«Չելսին» այսօր՝ հունիսի 3-ին, կհայտարարի Էնցո Մարեսկային՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են պայմանագրի բոլոր մանրամասների շուրջ։ 44-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։
«Չելսին» «Լեսթերին» փոխհատուցում կվճարի իտալացու հետ պայմանագրի վաղաժամ խզման համար։
Մայիսի 21-ին «Չելսին» հայտարարել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մաուրիսիո Պոչետինոյի հեռանալու մասին։ 2023/24 մրցաշրջանում լոնդոնցիները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են 6-րդ տեղը։
























































