«Լոս Անջելեսի» դարպասապահ Ուգո Լյորիսը հիշել է, թե ինչպես են 2023 թվականին իրեն ստիպել հեռանալ «Տոտենհեմից», որի կազմում խաղացել է 11 տարի։
«Դա մի քանի գործոնների համակցություն էր. թիմը լավ արդյունքներ չէր գրանցում, իսկ մարզիչը (Անտոնիո Կոնտեն) ճնշման տակ էր և կորցնում էր համբերությունը: Ուստի թիմային դինամիկան բացասական էր։
«Տոտենհեմը» մոտենում էր ցիկլի ավարտին, և ես նույնպես: Ես գիտեի, որ «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել ավելի երիտասարդ խաղացողների, հատկապես իմ դիրքում: Մոտենում էր ամառը, և ես այլևս ակումբի ծրագրերի մեջ չէի մտնում:
Երբ առաջնությունը վերսկսվեց 2023 թվականի օգոստոսին, Պոստեկոգլուն ասաց ինձ, որ ես այլևս խաղադաշտում չեմ լինի, որ կարող եմ միայն մարզվել»,- Լյորիսի խոսքն է մեջբերeլ Le Parisien-ը:
























































