«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի ծառայություններով, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եվրոպական ակումբները հետևում են Մադրիդի «Ռեալում» Կիլիան Մբապեի սպասվող տրանսֆերի հետ կապված իրավիճակին, ինչի պատճառով խաղացողներից ոմանք կարող են դժգոհ լինել թիմում իրենց նոր դերից։
Այս մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին «Ռեալի» կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոդրիգոն «Ռեալում» է հանդես գալիս 2019 թվականից։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։
























































