Կիրան Մակկեննան կշարունակի աշխատել «Իպսվիչում»:
Ակումբը հայտարարել է գլխավոր մարզչի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու մասին։ Նախկինում 38-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Բրայթոնը»։
Մակկեննան «Իպսվիչը» գլխավորում է 2021 թվականի դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը Անգլիայի երրորդ դիվիզիոնից բարձրացավ ԱՊԼ։
«Իպսվիչը» 2024/25 մրցաշրջանում հանդես կգա Պրեմիեր լիգայում։
























































