Ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ իրեն դուր է գալիս «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Ես սիրում եմ այն, ինչ նա փոխանցում է: Նա վստահություն է ներշնչում: Նախկինում ՝ Դորտմունդում, և այժմ Պրեմիեր լիգայում: Կլոպը միշտ առաջ է գնում»,- մեջբերում է Մարադոնային Dailystar-ը:
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկուսացվել է «Խիմնասիա և Էսգրիմա Լա Պլատա» ակումբի խաղացողներից։ Հիշեցնենք որ Մարադոնան այդ ակումբի գլխավոր մարզիչն է: