«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է իր ապագան ակումբում։
«Երկու տարում երկու գավաթը վատ չէ, երկու տարվա մեջ երեք եզրափակիչը վատ չէ: Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել: Ես գոհ չեմ, մենք պետք է ավելի լավ արդյունքներ գրանցնեք:
Երբ ես սկսեցի «Մանչեսթեր Յունայթեդում», ես ասացի, որ այստեղ եմ հաղթելու համար և ցանկանում եմ կառուցել թիմը, և ես երկուսն էլ անում եմ:
Բայց եթե ինձ այլևս չեն ցանկանում տեսնել ակումբում, ես կգնամ մեկ այլ տեղ, և ես կհաղթեմ հանդիպումներ և տիտղոսներ, քանի որ դա այն է, ինչ ես արել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում», — Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Independent-ը: