Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի գավաթը նվաճելու մասին։
«Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակիչում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» 2:1 հաշվով։
«Մենք ցուցադրեցինք խաղ, որը համապատասխանում էր մեր անհատականությանը։ Շատ ուժեղ խաղ էր։ Դուք տեսել եք, թե ինչպես կարող ենք խաղալ, երբ մեր կազմում վնասվածքներ չկան: Նրանցից ոմանք նույնիսկ լիովին պատրաստ չէին հանդիպմանը, բայց խաղը շատ լավ էր։
Ես ձեզ ասում էի ամբողջ տարի, երբ խաղացողները առողջ են, մենք կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ: Շատ լավ ելույթ էր աշխարհի լավագույն թիմի դեմ։
Նման հանդիպումներն ավելի կարևոր են դառնում, երբ խաղում ես սեփական քաղաքի թիմի դեմ: Բայց մեզ համար մարտահրավեր էր ոչ թե հաղթել դերբիում, այլ ապացուցել մեր հնարավորությունները մի շարք անհաջողություններից հետո»,- ասել է մանկունիանցիների գլխավոր մարզիչը։