«Բավարիայի» արդեն նախկին մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է վերադառնալ «Չելսի»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետն արդեն նախնական բանակցություններ է վարել լոնդոնցիների հետ հնարավոր վերադարձի շուրջ։
Բայց նա անգլիական ակումբի միակ թեկնածուն չէ։
Թիմում դիտարկում են նաև իտալացի մասնագետ Ռոբերտո Դե Զերբիի տարբերակը, ով հեռացել է «Բրայթոնից»: