Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն՝ անցկացրած 38 խաղում տանելով 28 հաղթանակ, 7 անգամ ոչ-ոքի խաղալով։
Գվարդիոլան այս մրցանակին արժանացավ հինգերորդ անգամ։ Նա նախկինում այն ստացել էր 2017/18, 2018/19, 2020/21 և 2022/23 մրցաշրջաններում։
Այս ցուցանիշով ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է, ով 11 անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ։